Ռուսաստանը բացել է Վրաստանի հետ ցամաքային սահմանը

Իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում հրապարակվել է կարգադրություն, որի համաձայն՝ Վրաստանի հետ ցամաքային սահմանից օգտվելու համար այլևս հիմնավորումներ պետք չեն։

Մինչ այդ Վրաստանի հետ Ռուսաստանի ցամաքային սահմանը հատելու համար պահանջվում էր ապացուցել, որ ուղևորության նպատակը ուսուցումն է, աշխատանքը, բուժումը կամ այլ ծանրակշիռ պատճառներ։

Այս և այլ երկրների համար սահմանափակումները մտցվել էին կառավարության 2020թ. մարտի 27-ի № 763-р կարգադրությամբ, որով կորոնավիրուսի համավարակի պատճառով ժամանակավորապես սահմանափակվում էր շարժը ավտոմեքենաների, երկաթուղու հետիոտն և այլ անցակետերում։

Նոր փաստաթղթի համաձայն՝ Վրաստան, ինչպես նաև ԴԺՀ և ԼԺՀ մտնելու համար այլևս հիմնավորումներ պետք չեն։ Մինչ այդ սահմանափակումները հանվել էին Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մոնղոլիայի, Ղազախստանի և Չինաստանի համար։