Հայտնի է՝ երբ և որտեղ է տեղի ունենալու Արմեն Գրիգորյանի կալանավորման նիստը

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնում է․

«Հենց նոր մեզ տեղեկացրեցին, որ Արմեն Գրիգորյանի կալանավորման նիստը տեղի է ունենալու ՇՈՒՏՈՎ։ Ես և իմ գործընկեր Արմեն Մաշինյանը անմիջապես ուղևորվում ենք Աջափնյակի դատարան՝ հույս ունենալով, որ դատարանը կհարգի պաշտպանության համար «բավարար ժամանակ և հնարավորություններ» ստանալու մեր իրավունքը։

Դատավոր՝ Ալեքսանյան»։