ԱԺ-ն Հունաստանի պլյաժը չի, որ ինչ ուզես հագնես․ Արսեն Բաբայանը՝ Ալեն Սիմոնյանին

Ալեն Սիմոնյանն այսօր հարցազրույցում ասել է, թե խիստ է տրամադրված ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելուն։ Ալենին հաղորդեք, որ ինքը չի կարող խիստ տրամադրվել։ Ավելին, չի կարող նույնիսկ որևէ կերպ տրամադրվել այդ գործընթացին։

Իհարկե հասկանում ենք, որ Ալեն Սիմոնյանն ընդհանրապես ոչինչ չի հասկանում Սահմանադրությունից և ԱԺ կանոնակարգ օրենքից, բայց կարիք կա նրան տեղեկացնելու, որ ինքն այդ գործընթացում չունի որևէ որոշիչ գործառույթ։ Նրա լիազորություններն այդ մասով խիստ տեխնիկական են։

Իսկ որևէ հարցին խիստ տրամադրվելուց առաջ ավելի ճիշտ կլինի աշխատանքային օրը ԱԺ-ում, հատկապես հարցազրույց տալուց, կրել պատշաճ հագուստ։ ԱԺ-ն Հունաստանի պլյաժը չի, որ ինչ ուզես հագնես։

 

Արսեն Բաբայան