Ստոլտենբերգը գնահատել է Էրդողանի հայտարարությունը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ մտնելու վերաբերյալ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մեկնաբանել է Թուրքիայի հայտարարությունները Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ դաշինք մուտք գործելուն աջակցելուց հրաժարվելու մասին։ Գլխավոր քարտուղարը, մասնավորապես, ընդգծել է Անկարայի մտահոգությունները հաշվի առնելու անհրաժեշտությունը։ Ստոլտենբերգը հայտնել է նաև, որ բանակցություններ է վարել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։

«Թուրքիան արժեքավոր դաշնակից է, և անվտանգության հետ կապված ցանկացած մտահոգություն պետք է հաշվի առնել: Մենք պետք է միասնական մնանք այս պատմական պահին»,- Թվիթերում գրել է Ստոլտենբերգը։

Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան հետևում է Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու գործընթացին և դեռ չի կարող դրականորեն նայել դրան։ Քաղաքական գործչի խոսքով՝ սկանդինավյան երկրները սովորություն ունեն ահաբեկիչներին հյուրընկալ վերաբերմունք ցուցաբերել՝ նրանց խորհրդարան թողնելով։