ՌԴ ԱԳՆ-ը՝ Երևանում ծավալվող բողոքի ակցիաների մասին

Հայաստանում բողոքի ցույցերն այդ երկրի ներքին գործն է, Ռուսաստանը դրան չի միջամտում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Հայաստանի ներքին գործն է, թե ինչ է տեղի ունենում այնտեղ, և այն ամենը, ինչով հանդես է գալիս Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը։ Մենք գիտենք դրա մասին և այդ գործընթացներին չենք խառնվում»,-լրագրողներին հայտնել է նա:

Ապրիլի 25-ից Հայաստանում ընդդիմությունը բողոքի ցույցեր է անցկացնում՝ ընդդեմ երկրի գործող իշխանությունների վարած քաղաքականության։