Գերմանիան խոստովանել է, որ Լատինական Ամերիկան կանգնել է Ռուսաստանի կողքին

Լատինական Ամերիկայում Ուկրաինայի ռուսական հատուկ գործողության ընկալումն ամենևին էլ նույնը չէ, ինչ արևմտյան երկրների մեծ մասում, նշում է գերմանական ZDF հեռուստաալիքը։

Կուբան, Վենեսուելան և Նիկարագուան լիովին աջակցում են պաշտոնական Մոսկվայի գործողություններին։ Մասնավորապես, վերջերս Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր, որ իր երկիրը ամուր կանգնած է Ռուսաստանի կողքին։ Կուբայում մայիսմեկյան ավանդական տոնակատարությունների ժամանակ մարդկանց տեսել են ռուսական դրոշներով և Z խորհրդանիշով՝ ի աջակցություն ռուսական հատուկ գործողության։

Լատինական Ամերիկայի մեկ այլ երկիր՝ Արգենտինան, պաշտոնական Մոսկվայի գործողությունների ֆոնին արևմտյան ուժերին մեղադրում է երկակի ստանդարտների մեջ։ Փոխնախագահ Քրիստինա Քիրշները հիշեցրել է Մեծ Բրիտանիայի հետ Ֆոլկլենդյան կղզիների շուրջ հակամարտությունը։

Բրազիլիայի նախագահի թեկնածու Լուլա դա Սիլվան իր հերթին վստահություն է հայտնել, որ տեղի ունեցողի պատասխանատուն Վլադիմիր Զելենսկին է։

Ավելի վաղ «Գլոբալ Թայմս»-ի չինական հրատարակչությունը հիշեցրել էր, որ Ասիայի, Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի շատ երկրներ, որոնք ավանդաբար հավատարիմ են արտաքին քաղաքականության մեջ ոչ դաշինքային մոտեցմանը, վճռականորեն հրաժարվել են աջակցել հակառուսական պատժամիջոցներին:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։