Բերման է ենթարկվել խաղաղ ակցիայի մասնակից 286 քաղաքացի

Այսօր վաղ առավոտից Երևանում իրականացվող խաղաղ անհնազանդության ակցիաների ընթացքում ժամը 11։00-ի դրությամբ ոստիկանները բերման են ենթարկել 286 քաղաքացու։ Նրանք բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու հիմքով։ Այս մասին տեղեկացարել է ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։