Տուգանվել է 20 բեռնատարի վարորդ․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից ս.թ. մայիսի 3-ից 14-ը Երևան քաղաքում և ՀՀ մարզերում իրականացվել են մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ վերահսկողական լայնածավալ աշխատանքներ, որոնց ընթացքում հայտնաբերվել է առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր տեղափոխող տարբեր մակնիշի 20 բեռնատար ավտոմեքենա։
Տեսչական մարմնից հայտնում են՝ արձանագրված դեպքերով նշանակվել են վարչական տուգանքներ, ընդհանուր՝ 1.000.000 ՀՀ դրամի չափով։
Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողական միջոցառումները շարունակվում են։