Փակ շուկայի հատվածից ապօրինի ձերբակալել են «Հայրենիք» կուսակցության անդամներին և բազմաթիվ քաղաքացիների․ Արսեն Բաբայան

Ոստիկանությունը խախտելով խաղաղ հավաքներ անցկացնելու մարդկանց սահմանադրական իրավունքը, անհամաչափ և բիրտ ուժի կիրառմամբ, Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի հատվածից ապօրինի ձերբակալեց «Հայրենիք» կուսակցության անդամներին և բազմաթիվ քաղաքացիների: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

«Այս պահին ապօրինի ձերբակալված են Կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը, մամուլի քարտուղար Սոս Հակոբյան, կուսակցության բազմաթիվ անդամներ, որոնց մեջ են Դավիթ Բաղդադարյանը, Ազատ Զաքարյանը»:
Նա մեկ այլ գրառման մեջ էլ նշել է. «Մաշտոցի պողոտայում (Փակ շուկա) պատռվեց Պարեկային ծառայության միֆը: Պարզվում է՝ սովորական խուժաններ են, որոնք մարդկանց հետ փողոցայինի նման են վարվում»: