Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել 155 քաղաքացիներ

«Դիմադրություն» շարժման մասնակիցները Երևանում անհնազանդության ակցիաներ են իրականացնում՝ տարբեր հատվածներում փողոցներ փակելով։

Ոստիկանությունից հայտնում են, որ Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 155 քաղաքացի:

Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը  վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել,  փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։