Պուտինն ու Փաշինյանը հանդիպել են

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։ Նախագահները քննարկել են տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղին առնչվող։

Արդեն հայտնել էինք, որ Փաշինյանը ժամանել էր Մոսկվա՝ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին։

Ավելի վաղ ՌԴ նախագահը առանձնազրույց է ունեցել նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ղեկավարների հետ։