Այժմ ընթացող ՀՀ-Թուրքիա և ՀՀ-Ադրբեջան բանակցություններում քննարկվում է երկու հարց՝ ո՞վ է լինելու Արցախի հանձնման հիմնական միջնորդը՝ Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան․ թուրքագետ

Սկսվել է Դիմադրության շարժման ակցիաների երրորդ շաբաթը։ Որպես ՀՀ քաղաքացի, ով մասնակցում է դրանց, ուզում եմ հիշեցնել, թե որն է այս շարժման գլխավոր նպատակը։

ՀՀ կապիտուլյանտ իշխանությունը Ադրբեջանի և Թուրքիայի հետ ակտիվ բանակցում է Արցախի՝ այս պահին հայ-ռուսական համատեղ կառավարման տակ գտնվող հատվածը Ադրբեջանի ուղիղ վերահսկողության տակ դնելու հարցը։ Այս պահին փաշինյանը արդեն փաստացի ընդունել է նման որոշում, որի մասին հանրային հայտարարեց 2021 թ. դեկտեմբերին և 2022 թ. ապրիլին։

Այժմ ընթացող ՀՀ-Թուրքիա և ՀՀ-Ադրբեջան բանակցություններում քննարկվում է երկու հարց՝ ո՞վ է լինելու Արցախի հանձնման հիմնական միջնորդը (Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան) և որոշ տեխնիկական հարցեր (օրինակ՝ մշակութային ինքնավարություն կլինի՞, թե ոչ)։ Նման դասավորության գլխավոր պատճառը ՀՀ դե ֆակտո թուրքամետ ղեկավարության հրաժարումն է պայքարել Արցախի համար։ Մնացյալ բաները երկրոդական են, քանի չկա քաղաքական կամք փրկել Արցախը։

Մեծ է հավանականությունը, որ եթե այժմ չկանգնացնել այս գործընթացը, ապա մենք կկորցնենք Արցախը փրկելու վերջին հնարավորությունը։

Արցախի հանձնումը վիժեցնելն է Դիմադրության շարժմանը մասնկացող մարդկանց 95%-ի նպատակը և ցանկությունը, և ոչ թե այս կամ այն ուժին/քաղաքական գործչին աջակցելու ցանկությունը։

Եթե դուք էլ եք դեմ Արցախը հանձնելուն ու Հայոց պետականությունը թաղելուն, ապա պետք է միանալ այս ակցիաներին և հստակ արտահայտել ձեր բողոքը թուրքամետ քաղաքականության դեմ։

 

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից