Հայաստանում իշխանությունը չի տիրապետում իրավիճակին և հոգեվարքի մեջ է

Ոստիկանության կիրառած անհամաչափ ուժը, նախ վկայում ա նրա մասին, որ շարժումը չի մարում այլ թափ ա հավաքում, իսկ հետո նաև իշխանականների հոգեվիճակի արտացոլումն ա: Փաստացի հայ ոստիկանը ծեծում ա ու բերման ա ենթարկում տարիքով ավտոերթի մասնակցի ու բիրտ ուժ ա կիրառում առավոտվանից մեր մյուս հայրենակիցների նկատմամբ, ովքեր խաղաղ անհնազանդության երթեր են իրականացնում: Վերջիվերջո թող հայտնվեն այն մարդիկ, ովքեր քննադատում էին դեպքերը Գյումրիում ու արձանագրեն այսօրվա կատարվածը, իսկ իշխանականներին ծառայող ակամայից հանցակից դարձաձ ոստիկանները թող ուշքի գան, այլապես կհայտնվեն բանտախցում, քանի որ անպատիժ չեն մնալու:

Հայաստանում իշխանությունը չի տիրապետում իրավիճակին և հոգեվարքի մեջ ա, որի հետևանքով տուժում ա պետությունը ու հայ ժողովուրդը:

Իսկ ինչ վերաբերվումա Դիմադրության շարժմանը, մենք շարունակում ենք անկախ եղանակից ու գնալու ենք մինչև վերջ, ինչքան էլ բերման ենթարկվենք, ինչքան էլ անհամաչափ ուժ կիրառվի միևնույն ա՝ հաղթանակը Հայ ազգինն ա լինելու:

Համազգային շարժման ակտիվիստ Վահե Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից