Ռուսաստանը չի համակերպվի ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հետ․ ՌԴ փոխարտգործնախարար

Որևէ մեկը չպետք է պատրանքներ ունենա, որ Ռուսաստանի Դաշնությունը կհամակերպվի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ։ Այս մասին, ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հեռու գնացող հետևանքներով հերթական սխալն է դառնալու», – ասել է Ռյաբկովը՝

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դեպքում անվտանգությունն այդ երկրներում չի ամրապնդվի։

«Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումից հետո իրադրությունն ամբողջ աշխարհում արմատապես կփոխվի», – շեշտել է ՌԴ փոխարտգործնախարարը։