Որ դուք «մարող» շարժումից եք սենց սարսափած, օր օրի թափ առնող շարժումներից բա ի՞նչ կլինեք

Մեր ավտոերթի մի քանի տասնյակ մասնակիցներ բերման են ենթարկվել։ Վախեցա՞ծ, չէ, սարսափած եք դուք։ Ձեզ սարսափեցնում է այն միտքը, որ ձեր իշխանության վերջը եկել ա։ Ձեզ սարսափեցնում է այն միտքը, որ պատասխան տալու ժամանակն է մոտենում։ Ձեզ սարսափեցնում է այն միտքը, որ հայ ժողովուրդը ոտքի է կանգնել։ Ձեզ սարսափեցնում է մեր միասնականությունն ու վճռականությունը։

Որ դուք «մարող» շարժումից եք սենց սարսափած, օր օրի թափ առնող շարժումներից բա ի՞նչ կլինեք։

Մեկ ա՝ գնալու եք, այլ տարբերակ չկա 

Համազգային շարժման ակտիվիստ Տաթևիկ Թադևոսյանի ֆեյսբուքյան էջից