Ռուսները չափազանց ուժեղ են. գերմանացի գեներալը Ուկրաինայում ՌԴ ԶՈՒ գերակայության մասին

Ռուսաստանի զինված ուժերը ցամաքում և օդում գերազանցում են Ուկրաինայի զինված ուժերին, ուստի Ուկրաինան չպետք է թերագնահատի նրանց ուժը, ասել է գերմանական բանակի պաշտոնաթող բրիգադի գեներալ և Գերմանիայի նախկին ղեկավար Անգելա Մերկելի խորհրդական Էրիխ Վադը:

Գերմանացի պաշտոնաթող գեներալի հայտարարությունը հրապարակել է Deutsche Wirtschafts Nachrichten-ը։

«Ռուսները չափազանց ուժեղ են. նրանք գերազանցություն ունեն ցամաքում և օդում»,- Վադայի խոսքերը մեջբերում է հրատարակչությունը:

Նա ընդգծել է, որ Կիևի իշխանություններին չի հաջողվի ռազմական ճանապարհով վերադարձնել Դոնբասի հանրապետությունները։ Նրա կարծիքով՝ Ուկրաինայի արևելքում իրադարձությունների ընթացքը որոշում է Ռուսաստանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։