Այդ քարոզչամիջոցը 2018 թ․ դավադիր իշխանազավթման թիվ մեկ «տեղեկատվական հովանավորն» էր, իսկ այսօր անթաքույց լծվել է Հայաստանի թրքացման քարոզին

Միանում եմ «Ազատություն» ռադիոկայան-ին հրապարակավ պախարակելու և անարգանքի սյանը գամելու արշավին։ Այդ քարոզչամիջոցը, նախ, 2018 թվականի դավադիր իշխանազավթման թիվ մեկ «տեղեկատվական հովանավորն» էր, իսկ այսօր անթաքույց լծվել է Հայաստանի թրքացման քարոզին։

Կոչ եմ անում «անլայք» անել այդ հակահայ քարոզչամիջոցի էջը և դադարել նրանց հետևել։ Եթե ցանկանում եք Ձեր ականջներին «նիկոլական լապշա» կախեն, ապա հետևեք, օրինակ, Հ1-ին ու այլևայլ «Պեռֆեկտ Թիվի»-ներին։

ՀԳ. «Վերջին կաթիլ»-ը կցում եմ մեկնաբանությանը։ Ինաֆ իզ ինաֆ!!

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից