Խմբակային տեղաշարժերի միջոցով երթևեկության խոչընդոտներ չստեղծել․ Ոստիկանության հայտարարությունը

Վերջին օրերին արձանագրվում են որոշ անձանց կողմից ճանապարհային երթևեկության խոչընդոտներ ստեղծելու դեպքեր, այդ թվում՝ նաև խմբակային տեղաշարժերի միջոցով: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:

«Վարորդների մասնակցությամբ այդպիսի խմբակային տեղաշարժերը ոչ միայն խախտում են ՃԵԿ կանոնները, խանգարում երթևեկությանը, այլև ստեղծում են երթևեկության անվտանգության սպառնալիք: Այդ կարգի գործողությունները իրավախախտում են և առաջացնում են վարչական պատասխանատվություն:

Կոչ ենք անում վարորդներին՝ զերծ մնալ իրավախախտումներից, երթևեկությանը խոչընդոտելու միջոցով այլ քաղաքացիների տեղաշարժի իրավունքը սահմանափակելու փորձերից և պահպանել համակեցության կանոններն ու փոխադարձ հարգանքը երթևեկության բոլոր մասնակիցների հանդեպ»,-մասնավորապես նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 16-ին, Երևանում «Դիմադրության» շարժումը 5 ուղղություններով ավտոեթեր է անցկացրել: Ոստիկանները որոշ հատվածներում կանգնեցրել ու բերման են ենթարկել վարորդներին, նաեւ մեքենաները տարել են տուգանային հրապարակ: