Ադրբեջանում անհանգստացած են ուժգնացող հականիկոլական շարժումից

Ադրբեջանում անհանգստացած են ուժգնացող հականիկոլական  շարժումից։

Բանը հասել է նրան, որ Բաքուն ուղիղ հայտարարում է՝ այդ մարդիկ չպետք է գան իշխանության ու նրանց հետ մենք չենք բանակցի։

Փաստորեն, մեր ազգային պայքարը լուրջ սպառնալիք է Էրդողան-Ալիև-Փաշինյան հակահայկական օրակարգի իրագործմանը։

Ուրեմն շարժումը ճիշտ ուղու վրա է։

Պետք է էլ ավելի մեծացնել ճնշումը, որ թշնամին իմանա՝ հայը ծնկի երբեք չի գալու։

Նիկոլ, էս ի՞նչ օրն ես ընկել, որ մնացել ես Բաքվի քարոզչության պաշտպանության հույսին։

Իսկ դո՞ւք , այ դրան ծառայողներ, վաղն ի՞նչ եք ասելու ձեր սերունդներին…ասելու եք՝ պապիկը,էրդողանն ու ալիևը նույն գործն էին անո՞ւմ…

Ասել մեր լոռեցիքին՝ մի բուռ խոտ ուտեիք, ավելի լավ է։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից