Երևանի տարբեր հատվածներից Ոստիկանությունը բերման է ենթարկել 21 քաղաքացու

Այսօր՝ մայիսի 16-ին, «Դիմադրություն» շարժման կազմակերպած ավտոերթի ժամանակ Երևանի տարբեր հատվածներից այս պահի դրությամբ Ոստիկանություն բերման է ենթարկվել 21 քաղաքացի։ Այս մասին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)։