Բաքվի ակնհայտ աջակցությունը ՀՀ գործող իշխանությանը շատ հարցեր է առաջացնում

Նման իրավիճակ, երբ Բաքուն ուղղակի միջամտում է Հայաստանի ներքին հարցերին, ավելին` ասում, թե ում հետ կբանակցեն, ում հետ` չեն բանակցի, ցույց է տալիս, որ կան չերևացող գործընթացներ Փաշինյանի կառավարության և մեր հակառակորդ հարևանների միջև, հակառակ դեպքում` Բաքվի նմանօրինակ միջամտությունների հետ կապված վաղուց որևէ պաշտոնական արձագանք կհնչեր… Ես դավադրապաշտական տեսությունները միշտ մերժել եմ, բայց Բաքվի նմանօրինակ պահվածը, ադրբեջանական քարոզչադաշտի ակնհայտ աջակցությունը գործող իշխանությանը շատ հարցեր է առաջացնում։ Վստահեցնում եմ` 2018-2020 թթ.` Փաշինյանի կառավարման առաջին շրջանում, Բաքվի արձագանքները այլ բնույթ էին կրում։

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից