Երևանի երթևեկությունը կաթվածահար է. Yandex-ն արձանագրել է 8 միավոր ծանրության խցանում. Արսեն Բաբայան

Առավոտյան 08:00-ից Երևանում եմ քաղաքացիները սկսել են ավտոերթերի շարք. Ժամը 09:00-ի դրությամբ Երևանի երթևեկությունը կաթվածահար է: Yandex-ն արձանագրել է 8 միավոր ծանրության խցանում: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 16-ին, Երևանում «Դիմադրության» շարժումը 5 ուղղություններով ավտոեթեր է անցկացնում:

Նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը 

ֆեյսբուքյան գրառմամբ  նա տեղեկացրել էր ժամը 8:00-ից մեկնարկող ավտոերթերի երթուղիները:

  1. Աշտարակի խճուղի` Կարմիր խաչի գրասենյակի դիմաց
  2. Արտաշատի խճուղի` «Կոնտինենտալ»-ի դիմաց
  3. Երևան-Աբովյան մայրուղի` «Փարավոն» ռեստորանային համալիրի մոտ
  4. Արգավանդի խճուղի` օդանավակայան տանող ճանապարհի գազալցակայանի մոտ
  5. Արինբերդի խճուղի («Տեցի կռուգ»)

Հիշեցնենք, որ շաբաթ և կիրակի անհնազանդության ակցիաներ մայրաքաղաքում տեղի չեն ունեցել: