ԱՄՆ պաշտպանության նախարարը բանակցություններ է վարել ՌԴ պաշտպանության նախարարի հետ

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը բանակցություններ է վարել իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ եւ Ուկրաինայում  կրակը դադարեցնելու կոչ է արել, հայտնում է Պենտագոնը:

«Նախարար Օսթինը փետրվարի 18-ից ի վեր առաջին անգամ մայիսի 13-ին զրուցել է նախարար Շոյգուի հետ: Պետքարտուղար Օսթինն Ուկրաինայում կրակի անհապաղ դադարեցման կոչ է արել եւ  ընդգծել է կապի գծերի պահպանման կարեւորությունը»,- ասվում է Պենտագոնի մամուլի խոսնակ Ջոն Քիրբիի տարածած հաղորդագրության մեջ:

Իր հերթին ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ մայիսի 13-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ։ «Քննարկվել են միջազգային անվտանգության արդիական հարցեր, այդ թվում՝ իրավիճակն Ուկրաինայում»,- ​​ասվում է հաղորդագրության մեջ։