Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է Թալին համայնքի ավագանու լիազորությունները, կանցկացվի արտահերթ ընտրություն

Կառավարությունը որոշում է կայացրել վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու լիազորությունները:

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքում կնշանակվի ավագանու արտահերթ ընտրություն:

Կառավարությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու արտահերթ ընտրության անցկացման օրը: