Արցախի ԱԺ նախագահը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսի 13-ին հանձնաժողովների նախագահների և խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել։

Ոլորտային հանձնաժողովների նախագահները ներկայացրել են շրջանառության մեջ գտնվող օրենքների նախագծերի քննարկման ընթացքը։

Խորհրդակցությանը քննարկվել են նաև ընթացիկ հարցեր։