Որտե՞ղ է Ավետիք Չալաբյանի կողմից անձնապես գումար առաջարկելու ձայնագրությունը․ իրավապաշտպան

ԻՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ

Քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անձամբ ոչ միայն չեմ ճանաչում, այլև երբևէ չեմ հանդիպել։ Այսօր Ավետիք Չալաբյանի տանը խուզարկություն են կատարել, նրան բերման ենթարկել և ձերբակալել։ Համացանցում տարածված է գաղտնալսման ձայնագրությունը, որտեղ զրուցում են երեք անձինք։ Խոսակցության թեման ուսանողությանը բողոքի ցույցերին մասնակից դարձնելու համար, ամեն ուսանողի հաշվարկով 1000 դրամի առաջարկությունն է։

Ըստ զրուցակիցներից մեկի առաջարկությունը Ավետիք Չալաբյանի կողմից է։ Ահա այստեղ հարցեր են առաջանում․

1․ Ո՞վ է կազմակերպել երեքի խոսակցության ձայնագրությունը։

2․ Ինչու՞ չի ձերբակալվել երեքից գումարի մասին առաջարկություն անողը։

3․ Որտե՞ղ է Ավետիք Չալաբյանի կողմից, անձնապես գումար առաջարկելու ձայնագրությունը։

Եզրակացություն․

Բռնապետիկի հրահանգով քննչական կոմիտե և աած կոչվող գրպանային կառույցները իրենց գործակալներով գործեր են թխում ընդդիմադիրների դեմ, բոլորին վախեցնելու նպատակով։

Իսկ վերջնական նպատակը Արցախը Ադրբեջանի կազմ մտցնելու, հայաթափելու, միաժամանակ Սյունիքը (Զանգեզուրյան միջանցք), 7 հայկական գյուղերը թշնամուն հանձնելու ծրագիրն իրականացնելու խոչընդոտների վերացումն է։

 

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից