«Գիտե՞ք, որ դուք ուկրաինացի եք». Նեբենզյան` ՄԱԿ-ի ԱԽ-ում Ֆրանսիայի իր գործընկերոջը

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ՄԱԿ-ի ԱԽ-ում ներկայացրել է ժամանակակից Ուկրաինայի կրթական ծրագրերը և հետաքրքրվել Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլյա դե Ռիվյերից, թե տեղյակ է արդյոք, որ ինքն իրականում ուկրաինացի է` ըստ աշխարհագրության Ուկրաինայի 8-րդ դասարանի դասագրքի:

«Ուսումնական գործընթացի տոտալ ուկրաինացմամբ զբաղվում է Ուկրաինայի կրթության և գիտության նախարարությունը։ 2016 թվականին այդ գերատեսչությունը, «հաշվի առնելով վերջին տարիների պատմական իրադարձությունները», հաստատել է 25 ուսումնական ծրագիր», – ասել է Նեբենզյան։

Մշտական ներկայացուցիչը նշել է, որ առավել ընդգրկուն ճշգրտման են ենթարկվել պատմության և աշխարհագրության ծրագրերը:

Նա հավաքվածներին ցույց է տվել աշխարհագրության 8-րդ դասարանի դասագիրք, որը խմբագրվել է Մասլյակի և Կապիրուլինի կողմից:

«Եթե հավատանք սրան, ապա ֆրանսիացիների, իսպանացիների, պորտուգալացիների, թուրքերի և նույնիսկ հրեաների նախնիները եկել են Ուկրաինայից։ Ցանկանում եմ դիմել իմ ֆրանսիացի գործընկերոջը։ Նիկոլա, դուք գիտե՞ք, որ դուք իրականում ուկրաինացի եք։ Չե՞ք հավատում։ Կարդացեք դասագիրքը», – նշել է Նեբենզյան։

«Երկաթյա տրամաբանություն է. քանի որ ֆրանսիացիների նախնիները գալաներ են, նրանք եկել են Գալիչինից, որն Ուկրաինայում է», – հավելել է նա: