Դատախազությունն ունի բոլոր լիազորությունները Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու մասով․ Արամ Վարդևանյան

Այո, զոհված զինծառայողների ծնողներին տվել են տուժողի իրավահաջորդի կարգավիճակ, բայց հիմա արդեն խոսքը Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և ձերբակալելու մասին է: Այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, Դատախազության շենքի մոտ «Դիմադրության» երթի մասնակիցների առջև հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Այստեղ արդեն կտեսնենք՝ արդյոք ունե՞ն այդ կամքը, այդ վճռականությունը, թե ոչ: Եթե չունի, ժողովուրդը դրա գնահատականը տալու է:

Դատախազությունն ունի բոլոր լիազորությունները, թե Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու մասով, թե պատերազմի մասնակից, Աստծո կամոք ողջ մնացած այն երիտասարդ տղերքին, որոնք կալանավորել ու կալանավորում են: Ի՞նչն է խանգարում, որ դատախազը առաջին դեպքում ձերբակալելու որոշում կայացնի, երկրորդ դեպքում ապօրինի կալանավորումները վերացնելու»,-ասաց նա: