Մայիսի 16-ին Մոսկվայում կանցկացվի ՀԱՊԿ գագաթնաժողովը․ Փաշինյանը ևս կմասնակցի

Մայիսի 16-ին Մոսկվայում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների գագաթնաժողովը։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում են Կրեմլից։

«Մայիսի 16-ին՝ ՀԱՊԿ 30-ամյակի կապակցությամբ, Մոսկվայում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների գագաթնաժողովը, որը կլինի և՛ առաջնորդների հանդիպում, և՛ նրանց առանձին շփում՝ աշխատանքային նախաճաշի ձևաչափով։

Մենք ակնկալում ենք, որ այս միջոցառման արդյունքներից հետո լրագրողներին տեղեկատվություն կտրամադրեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- ասել է Պեսկովը՝ հիշեցնելով, որ Հայաստանն այժմ կազմակերպության նախագահն է։