Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կիրառվեց 1 ամիս ժամկետով կալանավորումը

Դատավոր Դավիթ Արղամանյանը ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանի նկատմամբ 1 ամիս ժամկետով կալանավորում կիրառելու մասին որոշում է կայացրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վարդանյանի փաստաբան Բենիկ Գալստյանը։

«Դատավոր Դավիթ Արղամանյանը որոշեց մասնակի բավարարել քննիչ Սուրեն Նավոյանի միջնորդությունը՝ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կիրառվեց 1 ամիս ժամկետով կալանավորումը։

Նշեմ, որ Գերասի վրա դա ունի զրո ազդեցություն. նա ոնց պայքարել, այդպես էլ շարունակելու է իր պայքարը»,- գրել է նա։