Մայիսի 21-ից Իրան մուտք գործող հայկական պետհամարանիշով մեքենաներից գանձելու են 120 դոլար. իրավաբան

Իրավաբան Ռոբերտ Մակարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իրանը չեղյալ հայտարարելով 2004 թվականի մայիսին Հայաստանի հետ կնքած համաձայնագիրը սկսյալ մայիսի 21-ից Իրան մուտք գործող հայկական պետհամարանիշով ցանկացած ավտոյից գանձելու է 120 դոլար: Իրանի ճանապարհի և քաղաքաշինության նախարարությունը հիշյալ որոշումը հիմնավորել է նրանով, որ հայկական կողմը չհարգելով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ 2018 թվականից սկսել է մաքսատուրք գանձել իրանական պետահամարանիշներով ավտոներից և անցած տարվա սկզբից միակողմանի կերպով չեղարկել է Մեղրի տերմինալում բեռնաթափման ու բեռնավորման հնարավորությունը:

Հ.Գ. Ուշագրավ են իրանական կողմի ընդգծած թվականները՝ 2018 (թավշյա իշխանափոխություն) և անցած տարվա սկզբից (պատերազմից հետո, երբ նիկոլն ադրբեջանին նվիրեց Իրան-Հայաստան միջպետական ճանապարհը)»։