Նիկոլենք տակից Ռուսաստանի դեմ են աշխատում, մտածեք այս ամենի հետևանքների մասին

Օրերս հանրային տրանսպորտով Ֆրանսիայի հրապարակ էի ընթանում, վարորդը միացրել էր ռադիոն, ու ճանապարհին ականջի տակով լսում էի: Նիկոլենց ռադիոյի լուրերի թողարկումն էր…

Հաղորդավարը հայաստանյան ԶԼՄ-ներից մի քանի լուր ընթերցեց, դե, հասկանալի է, այն, ինչ ցանկացել էին իրենց կողմից վարվող լրատվական քաղաքականության շրջանակում ընտրել ու ներկայացնել հանրությանը: Իսկ ընտրել էին հակառուսական ուղղվածության, Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի «բարբարոսությունները» ներկայացնող լուր, ըստ որի, իբր հարված է հասցվել դպրոցին, վաթսուն աշակերտ է զոհվել, և այլն, և այլն:

Պարզ չէ՞, թե անտեղյակ ու միամիտ ռադիոլսողներն ինչ տպավորություն են ստանալու, նրանց գիտակցության այսօրինակ մշակումներից հետո այդ մարդկանց մոտ ինչ վերաբերմունք է ձևավորվելու մեր ռազմավարական դաշնակցի նկատմամբ: Կարծում ենք, պարզ է…

Նշենք նաև, որ հանրային գիտակցությունը հակառուսականությամբ կամ Ռուսաստանի դեմ թունավորելու գործում բավական խորամանկ կերպով են վարվել ու վարվում: Եթե որևէ մեկը մեղադրի, թե այս ի՞նչ կեղծիքներ եք հրապարակում, միանգամից արդարանալու են, թե դա մեր լուրը չէ, մամուլից, տպագիր կամ էլեկտրոնային այս կամ այն ԶԼՄ-ից ենք վերցրել, հղումն էլ կատարել ենք, հետևաբար տվյալ լուրի համար պատասխանատվությունը նրանք են կրում:

Եվ այս դեպքում էլ Ուկրաինայում 60 աշակերտների սպանության լուրի հղումը կատարեցին մի կայքի վրա, որը տարիներ շարունակ, դեռ նախկին իշխանության տարիներից կեղծ լրատվությամբ և անպատիժ կերպով մեր հանրության գիտակցությունը թունավորում է հակառուսականությամբ, որի հիմնադիրն ու փաստացի գլխավորողը «եվրոպական արժեքների» կրող, հայտնի միասեռական, «ԼԳԲՏ համայնք» կոչվածի հետ սերտորեն համագործակցող, այլասերվածների «իրավունքների» ջերմ պաշտպան, դատարանում սեփական մոր դեմ ցուցմունք տված մեկն է:

Վերոնշյալ կայքի հիմնադիրը, խմբագիրը կամ լրագրողը հաստատ չեն եղել Ուկրաինայում, իրենց աչքերով չեն տեսել ռուսական ավիացիայի կամ հրթիռային զորքերի հարվածը դպրոցին, իրենք էլ, իրենց հերթին, կեղծ լուրն ուկրաինական կամ արևմտյան ինչ- որ ԶԼՄ-ից են վերցրել և, այսպես ասած, «ալիբի» ունեն, բայց լրատվական այսպիսի քաղաքականության հետևանքներն ուղղակի սպառնալիք են մեր ազգային անվտանգության համար, հետևաբար տվյալ խնդրի ինչ- որ լուծում պետք է գտնել: Եվ հասկանալի է, որ այդ խնդիրը պետք է հաջորդ իշխանությունները լուծեն, Նիկոլի իշխանությունն այն լուծողը չէ:

Նիկոլի իշխանությունը հիմա այլ խնդրով է զբաղված` Ռուսաստանի թիկունքի ետևում ՌԴ թշնամիների հետ սիլիբիլի անելով: Օրինակ, Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանն ամեն ինչ անում է Եվրամիության հետ երկկողմ հարաբերությունները զարգացնելու, իր տեղը վերականգնելու համար:

Ի՞նչ է նշանակում ամեն «ինչ անում է»… Եվրամիությունը հո Աստվա՞ծ չէ, որ Հայաստանն ամեն ինչ անելու գնով գնա նշված քայլին: Կարո՞ղ է Հայաստանում ԼԳԲՏ-ների (լեսբիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսվեստիտների) համար լայն իրավունքներ, ներառյալ այլասերվածության և այլասերման քարոզչության իրավունք ապահովող Ստամբուլյան կոնվենցիան «Ազգային ժողով» կոչվածում մոտ ժամանակներս վավերացնելու խոստում է տրվել, կամ, ասենք, հակառուսական ինչ- ինչ պատժամիջոցներին միանալու… Ի դեպ, նիկոլենց ռադիոյի և իշխանամերձ բազմաթիվ այլ  ԶԼՄ- ների կողմից հետևողականորեն վարվող հակառուսական քարոզչությունը նույնպես կարող ենք դիտարկել որպես Եվրամիության հետ հարաբերությունները սերտացնելու նախապայման:

Իսկ ի՞նչ ձեռքբերումներով է հպարտանում Հայաստանի փոխարտգործնախարարը: Ըստ նրա, չնայած մի շարք մարտահրավերներին, մենք որոշակի ձեռքբերումներ ունենք ավիացիայի և նորարարության ոլորտում համագործակցության մեջ: Իսկապե՞ս…

Բա եթե այդպես է, ինչո՞ւ Եվրամիությանը չեն խնդրել, և ինչո՞ւ Եվրամիությունը ճնշում չի գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի եվրամիությանն անդամակցելու համար ԵՄ դռները համառորեն թակող այդ պետությունը վերացնի Հայաստանում նույնիսկ իր ամենամտերիմներից մեկի, թուրքական շահերի լոբբինգով զբաղվող Գռզոյի ընտանիքին պատկանող «Flyone Armenia» ավիաընկերության ինքնաթիռների համար իր օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ թռչելու համար վերջերս սահմանած արգելքը : Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանի վայ իշխանությունների թողտվությամբ Թուրքիայի և Ադրբեջանի ինքնաթիռներն ազատորեն թռչում են մեր երկրի օդային տարածքով:

Մեկ այլ խնդիր է նորարարության ոլորտում համագործակցությունը: Եվրամիությունը, ինչպես և ԱՄՆ-ը, Սատանի մայլա է, որտեղ չի կարելի խաղալ, քյանդրբազություն անել, առավել ևս, իբրև համագործակցություն, այդ անվան ներքո Ռուսաստանի բացահայտ, իսկ հայերիս ծպտյալ թշնամիներին նվիրել մեր տաղանդավոր գիտնականների նորարարական ձեռքբերումները:

 

Արթուր Հովհաննիսյան