Ոստիկանությունը փակել է ավտոերթի ճանապարհը դեպի Հանրապետության հրապարակ․ Աբովյան փողոցը պարալիզացված է

Աբովյան փողոցում, դեպի Հանրապետության հրապարակ մուտքը ոստիկանները փակել են: Մեծ թվով ոստիկաններ են այստեղ հավաքվել, այստեղ են նաև «Դիմադրության» շարժման ավտոերթի մասնակիցները:

Հարցին, թե ինչու են փակել ընդդիմության ավտոերթի ճանապարհը, ոստիկաններից մեկն ասաց. «Ոչ մի բանով պայմանավորված չէ, ուղղակի ժամանակավորապես դադարեցված է երթևեկությունը դեպի հրապարակ: Այս պահին չեմ կարող պատասխանել, բոլոր հարցերով դիմել ոստիկանության լրատվական»:

Ավտոերթը, ըստ էության, պարալիզացրել է Աբովյան փողոցը:

«Դիմադրության» շարժումն այսօր՝ մայիսի 11-ին Երևանի փողոցներում տարբեր ուղղություններով անհնազանդության ավոտերթեր է սկսել: