Մեդվեդևը մեկնաբանել է Ռուսաստանին պարտության մատնելու՝ Արևմուտքի մտադրությունը

Արևմուտքին չի հաջողվի հաղթել Ռուսաստանին և սահմանափակել նրա տնտեսական զարգացումն ու քաղաքական ազդեցությունն աշխարհում։

Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, երկրի նախկին վարչապետ ու նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Թելեգրամ»-ի իր ալիքում, հայտնում է «Լենատա․ռու»-ն։

Այս խոսքերով Անվտանգության խորհրդի փոխնախագահն արձագանքել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Ուկրաինային 40 մլրդ դոլարի օգնություն հատկացնելուն։

«Չի ստացվի. նրանց տպագրական մեքենան ավելի արագ կփչանա, ինչի պատճառով Ամերիկան ​​անընդհատ ավելացնում է իր՝ առանց այն էլ չափազանց ուռճացած պետական ​​պարտքը»,- հայտարարել է քաղաքական գործիչը։