Այսօր կվիճարկվի Էլեոնորա Մանանդյանին տուգանելու մասին Ոստիկանության որոշումը

Մայիսի 12-ին ժ.16.00 ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում տեղի կունենա դատաքննություն ըստ ՀՀ քաղաքացի Էլեոնորա Մանանդյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության (թ.ՎԴ/2981/05/20 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 08/02/21 վճռի դեմ վերաքննիչ բողոք): Վիճարկվում է ՀՀ ոստիկանության որոշումը քաղաքացուն տուգանելու մասին՝ «Նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ՀՀ կառավարության ՀՀ արտակարգ դրություն հայտարարելու մասին թ.298-Ն որոշման հիման վրա պարետի 27 որոշման պահանջները խախտելու համար»: