ԱՄՆ-ում հայտնել են Ռուսաստանի և Ուկրաինայի պատճառով Բրիտանիայի և ԵՄ-ի միջև տարաձայնությունների մասին

Լոնդոնի և անձամբ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասի անզիջում դիրքորոշումը Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ տարաձայնություններ է առաջացրել Ֆրանսիայում և Գերմանիայում, գրում է Atlantic-ի մեկնաբան Թոմ Մաքթագը։ 

Բրիտանական դիվանագիտության ղեկավարի պահանջները՝ Լոնդոնի և Վաշինգտոնի պարտադիր մասնակցության վերաբերյալ ուկրաինական կարգավորմանը և Մինսկի համաձայնագրերի քննադատությունը, թե ստորագրվել են առանց Բրիտանիայի ու ԱՄՆ-ի՝ հակասում է ԵՄ հիմնական երկրների դիրքորոշմանը, նշում է լրագրողը։

«Նման կոշտ հռետորաբանությունը դժվար թե ողջունվի Փարիզում կամ Բեռլինում, որտեղ Ռուսաստանի նկատմամբ Բրիտանիայի ռազմատենչ դիրքորոշումը հակամարտության սկզբից ի վեր արժանացել է զուսպ քննադատության»,- գրում է Մաքթագը։

Մեկնաբանի խոսքով, իր ֆրանսիացի և գերմանացի դիվանագետ զրուցակիցները և պաշտոնյաները նշել են, որ Լոնդոնի դիրքորոշումը դժվարացնում է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի քաղաքական լուծում գտնելուն։ Մեծ Բրիտանիան իր քաղաքականությամբ փորձում է վերականգնել իր հեղինակությունը Բրեկսիտից հետո, մինչդեռ նրա գործողությունները հանգեցնում են նախկին խորհրդային հանրապետության բնակիչների մահվան, Մաքթագի հետ զրույցում նշել են եվրոպացի դիվանագետները։

«Նույնիսկ բրիտանական կառավարության պաշտոնյաները անհանգստություն են հայտնել, որ Թրասի այս ռազմատենչությունը մասամբ քաղաքական խաղ է, որը կոչված է ամրապնդելու նրա դիրքերը ընտրությունների նախաշեմին, որտեղ նա կփորձի զբաղեցնել Ջոնսոնի տեղը», – եզրափակել է լրագրողը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։