Իհարկե, ձեր համար շատ ցավոտ կլինի, բայց հայկական վերածննդի գործընթացը արդեն սկսվել է ու պսակվելու է հաջողությամբ

Քաղաքական խամաճիկները զբաղված են ընդդիմադիրների հաղթական երթերն ու հանրահավաքները քննադատելով, թե բա շատ ուրախա անցնում։ Ինչքան էլ իշխանությունների նպատակը երկիրը կործանելն ու ազգին սգի մեջ պահելն է, մեր նպատակը այլ է, մեր նպատակը հայի հաղթանակած ոգին պահելն է, մենք այսօր ազգային դիմագիծ պահելու խնդրի առաջ ենք կանգնած հենց այդ մարդկանց պատճառով։

Հ.Գ. Եթե ընդդիմության հանրավաքը մտածում եք երգ-պարով մարդ հավաքելն է, ձեր նպատակն ասեմ՝ բոլորն իմանան էլի) ֆբ-ում ֆեյքերով լայք հավաքելն է զուտ։

Իհարկե, ձեր համար շատ ցավոտ կլինի, բայց հայկական վերածննդի գործընթացը արդեն սկսվել է ու պսակվելու է հաջողությամբ։

#նիկոլմեկագնալուես)

Համաժողովրդական շարժման ակտիվիստ Ան Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից