Իսկ Ալիևի տիկինը ոչինչ չի՞ ասել ընդդիմության մասին (տեսանյութ)

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձ է կատարել Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից հայաստանյան իրադարձությունների և ընդդիմության մասին տեսակետներին․

«❗   Իսկ Ալիևի տիկինը ոչինչ չի՞ ասել ընդդիմության մասին:

❗  Նիկոլ Փաշինյանին և իր ոհմակին պաշտպանության են լծվել իրեն քաղաքական հովանավոր հանդիսացող ուժերը:

❗  Զարմանալի չի, որ Ալեն Սիմոնյան, Արմեն Գրիգորյան շարքի մեջ հայտնվում է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը. սրանք բոլորը նույն ոհմակից են:

❗  Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ձեռնտու է բացառապես Հայաստանի շահերի  հաշվին տարածաշրջանում ինքնահաստատվող ուժերին, նախևառաջ Ադրբեջանին և Թուրքիային:

❗  Միջակություն Բայրամովի «ներվերը չեն հերիքել»՝ իրենց «լակոտը» ընդդիմության ցույցերը չի կարողանում ցրի»։