«Ոսկի սերմեր»․ մրցույթ՝ նվիրված Գևորգ Հաճյանի հիշատակին

«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան հայտարարում են «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ․ երախտիքի և հարգանքի կրթամրցանակներ» ծրագրի մեկնարկը՝ newsfeed  նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, երգիչ-խմբավար Գևորգ Հաճյանի խնկելի հիշատակին։

«Ոսկի սերմեր» ծրագրի  նպատակն է ոչ միայն արձանագրել Արցախյան գոյամարտի ընթացքում անմահացած հերոսների սխրանքը, այլև իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած այդ նվիրյալների անունները շաղկապել մեր երկրի կրթության, գիտության և մշակույթի առաջընթացի գաղափարին` խրախուսելով օժտված, շնորհալի երիտասարդներին։ Ծրագրի կարգախոսն է՝ «Մեզ թաղեցին, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք»։

Գևորգ Հաճյանին՝ հայտնի երգչին, հայրենադարձ հայրենատեր հերոսին և մեր մյուս ոսկի սերմերին, մենք զարգացող Հայրենիք ենք պարտք»։

Կրթամրցանակի հովանավորներ՝
Ֆրիտա և Թաթուլ Հաճեաններ,
Յակոբ Ճանպազեան,
Գևորգ Հաճյանի մուսալեռցի հայրենակիցներ

Մրցույթին կարող են մասնակցել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Կատարողական արվեստ» մասնագիտության «Վոկալ արվեստ՝ ակադեմիական երգեցողություն» բակալավրի կրթական ծրագրով սովորող, վճարովի համակարգի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողները։
Մասնակցի մրցութային ելույթը պետք է ընդգրկի 2 ստեղծագործություն մասնակցի ընտրությամբ, որոնցից մեկը՝ հայ կոմպոզիտորի երգ կամ արիա։
Մրցույթին ներկայացվող ստեղծագործությունները պետք է կատարվեն անգիր:
Մրցույթի հաղթողը կպարգևատրվի «Ոսկի սերմեր» կրթամրցանակով՝ 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։
Մրցույթի մասնակցության հայտը հարկ է ներկայացնել մինչև ս․թ․ մայիսի 11-ը ԵՊԿ-ի Ակադեմիական երգեցողության ամբիոն։
Մրցութային ունկնդրումը տեղի կունենա  մայիսի 13-ին։
Մրցութային ելույթները կգնահատվեն ժյուրիի կողմից, որի կազմում ընդգրկված են ԵՊԿ դասախոսներ, «Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի և Հաճյան ընտանիքի ներկայացուցիչներ, բարերարներ։
Ժյուրիի որոշումները վերջնական են և բողոքարկման ենթակա չեն։

Լիբանանահայ օպերային երգիչ, խմբավար, «Դրո Կանայան» կոմիտեության անդամ, ազատամարտիկ Գևորգ Հաճյանը ծնվել է 1971 թվականին Լիբանանի Անջար քաղաքում։ 2020 թվականի աշնանը մասնակցել է Արցախում տեղի ունեցող Հայ-ադրբեջանական պատերազմին։ ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտի հրամանատար Մհեր Հարությունյանի և նույն վաշտի ազատամարտիկ Քրիստափոր Արթինի հետ զոհվել է՝ ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքի ազատագրման ժամանակ։