Ժամը 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 35 ցուցարար

Այսօր ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 35 քաղաքացի: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը:

Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը):