Ադրբեջանը սահմանների պաշտպանության նոր կառույց է ստեղծում

Ադրբեջանի «Սահմանապահ մարմինների մասին» օրենքում փոփոխություններ են կատարվել։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ նշված օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը հաստատվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի կողմից:

Այդ փոփոխության համաձայն՝ պետական ​​սահմանային ծառայության կանոնակարգում նաև օդային օպերացիաների հատուկ ուժեր են ավելացվել։ Համապատասխան փոփոխություն է կատարվել նաև «Սահմանապահ մարմինների մասին» օրենքում։ Մինչ այժմ Ադրբեջանի սահմանների անձեռնմխելիությունն ապահովվում էր արագ արձագանքման ուժերի, առափնյա պահպանության և սահմանային հսկողության կողմից։ Այժմ այս ցանկին ավելացվում են նաև օդային օպերացիաների հատուկ ուժերը։