Ամուսինը փորձել է օգնել կնոջը, բայց գետը քշել է. մանրամասներ «Շանթ»–ի հաղորդավարուհու մահվան դեպքից․ «Sputnik Արմենիա»

«Շանթ» հեռուստաընկերության հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի հետ ռետինե նավակի մեջ ևս 6 անձ է եղել. նավակը շրջվել է։ Գետի հոսանքը մի քանի կիլոմետր քշել-տարել է երեկ Դեբեդն ընկած հաղորդավարուհուն, որի կյանքը չէր հաջողվել փրկել: «Sputnik Արմենիա»–ին այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտե մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

Նա հայտնեց նաև, որ դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում, և դիակի դատաբժշկական փորձաքննությունից հետո հայտնի կլինի, թե քրեական օրենսգրքի որ հոդվածով քրգործ կհարուցվի։ Ամենայն հավանականությամբ, 157-րդ հոդվածով քրգործ կհարուցվի` տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահը։

Հավելենք, որ «Ռաֆթինգ ին Արմենիա» ընկերության հեռախոսահամարն առավոտից անհասանելի է` նրանց հետ կապ հաստատել չհաջողվեց։

Ի դեպ, ընկերությունը մայիսի 8-ին ֆեյսբուքյան էջում գրառում էր արել` հայտնելով, որ մայիսի 7-ից անժամկետ դադարեցրել են ռաֆտելը Դեբեդ գետում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։