Տավուշի սահմանագոտու բնակիչները զղջալու են 2021թ․ հունիսի 20-ի ընտրություններում Փաշինյանին ընտրելու համար

Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել է Ղազախի շրջանի 7 գյուղերը և Քյարքին (Տիգրանաշենը) Ադրբեջանին «վերադարձնելու» մասին։ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է դրանք հանձնել Ադրբեջանին, այլապես չէր սկսի Իջևան-Գանձաքար-Իծաքար-Բերդ այլընտրանքային ավտոճանապարհի Գանձաքար-Իծաքար 35 կմ հատվածի կառուցումը։ Այդ ճանապարհի մրցույթը արդեն կայացել է, այն շահել է «Խաչհար» ՍՊԸ-ն։ Ճանապարհաշինական ընկերություններից մեկի աշխղեկը Ոսկեպարում ուսումնասիրություններ է կատարել նոր, այլընտրանքային ճանապարհ կառուցելու համար։ Բանն այն է, որ Ղազախի շրջանի այդ 7 գյուղերից Աշաղի Աքսիպարան (Ներքին Ոսկեպարը) և Բաղանիս-Այրումը գտնվում են միջպետական ավտոճանապահի Նոյեմբերյան-Իջևան հատվածում։ Այդ 7 գյուղերից Սոֆուլլու և Բարխուդարլու գյուղերի տարածքներն էլ Իջևան-Վազաշեն-Պառավաքար-Բերդ ավտոճանապարհին են հարակից։

2021թ․ հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններում Տավուշի սահմանագոտու բնակիչների մեծամասնությունը քվեարկեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, որի համար եկել է զղջալու ժամանակը։

 Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից