Թուրքիան մտադիր է հյուպատոսություն բացել բռնազավթված Շուշիում

Թուրքիայի և Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում բռնազավթված հայկական Շուշիում հյուպատոսություն բացելու հարցով:

ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին լրագրողներին ասել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳՆ-ների միջև բանակցություններ են ընթանում Շուշիում հյուպատոսություն բացելու վերաբերյալ: