Սա է տարածաշրջանային զարգացումների մենյուն

Վաղուց եմ գրել, բայց լուրջ չի ընկալվել։ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 7 հայաբնակ գյուղ’ Հայաստանի տարածքում, Արցախը ճանաչել Ադրբեջանի տարածքում, նաև, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածք Սև լճերը, Վերին Շորժան։

Սրանք ճանաչելուց հետո, հաջորդ փուլում, որոշ ժամանակ անց, կսկսեն «Սյունիքի օպերացիան»:

Սա է Ադրբեջանի, Թուրքիայի և Բրիտանիայի ծրագիրը։ Հետագայում գործին է միանալու Իսրայելը ու ադրբեջանա-իրանական կոնֆլիկտի միջոցով Իրանում ադրբեջանական ապստամբություն պետք է բարձրացվի։ Ըստ երեկույթին քրդական գործոնը ևս կդառնա վճռորոշ։

Սա է տարածաշրջանային զարգացումների մենյուն, որքանով կհաջողվի, այլ հարց է, նման պլանավորումների ժամանակ անակնկալներ միշտ լինում են։

Այս վիճակում փողոցային պայքարը չի հարց լուծում։ Կողմ եմ վարչապետի հրաժարականին, բայց ցանկացած հրաժարական ինքնանպատակ չպետք է լինի, կարևորը ազգային ստրատեգիա մշակելն է, մնացած քայլերը այդ տրամաբանությունից պետք է բխեն։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից