Բլինկենը և Օստինը Ուկրաինային անհապաղ օգնելու գումար են խնդրում

ԱՄՆ-ում կրկին խոսել են Ուկրաինային լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին։ Այսպես, պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և պաշտպանության նախարար Լլոյդ Օստինը հայտարարել են մայիսի 19-ին Ուկրաինայի համար լրացուցիչ միջոցներ հատկացնելու անհրաժեշտության մասին։ Նշվում է, որ նրանք կպահանջեն շարունակել ներկայիս տեմպերով ռազմական օգնության տրամադրումը Ուկրաինային։ Այս մասին գրում է tvzvezda.ru-ն:

Նրանք համապատասխան նամակ են ուղարկել Սենատում Հանրապետական ​​կուսակցության առաջնորդ Միտչ Մաքոնելին։ Բլինկենը և Օստինը հորդորել են Հանրապետական ​​կուսակցությանը չխոչընդոտել արդեն իսկ առկա 100 մլն դոլարի լրացուցիչ միջոցների ստացմանը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել ևս 250 մլն դոլարով։ Նշվում է, որ լրացուցիչ ֆինանսավորումը պետք է հաստատի ԱՄՆ կոնգրեսը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։