Խաբեությամբ մտել են ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանի բնակարան ու նրան տարել են անհայտ ուղղությամբ. փաստաբան

Փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Այսօր՝ ժամը 07:15-ին ոստիկանության աշխատակից ներկայացած առանց տարբերանշանների ինչ-որ անհասկանալի համազգեստով անձինք խաբեությամբ՝ խուզարկություն կատարելու պատրվակով մուտք են գործել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի բնակարան և նրան տարել անհայտ ուղղությամբ։

Մինչ այս պահը փորձում եմ պարզել Հենրիխի գտնվելու վայրը»։