ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի տարբերվում ֆաշիստական Գերմանիայի ղեկավարությունից, Գերմանիայինն էլ դասեր չի քաղել…

ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի տարբերվում ֆաշիստական Գերմանիայի ղեկավարությունից, իսկ եթե տարբերվում է, ապա միայն առավել խորամանկ ու նենգ լինելով:

Ռուսաստանի քննչական կոմիտեն օրերս պարզել է, թե ով է կանգնած Ուկրաինայում կենսաբանական զենքի ստեղծման ետևում:

Ռուսաստանյան քննիչներին հաջողվել է բացահայտել Ուկրաինայում կենսաբանական զենքի մշակմանն առնչվող անձանց շրջանակը. նրանց թվում են ԱՄՆ պաշտպանության նախարարության և ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչներ, իսկ ծրագրերի ֆինանսավորումը գերազանցել է 224 միլիոն դոլարը: Այս մասին RT-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը:

«Ստացված փաստաթղթերի վերլուծությունը թույլ է տվել հստակ բացահայտել Ուկրաինայում ռազմակենսաբանական գործունեության հետ կապված անձանց շրջանակը, նրանց թվում՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության և ամերիկյան կապալառու ընկերությունների ներկայացուցիչների»,- ասել է Բաստրիկինը:

Նրա տեղեկացմամբ, Միացյալ Նահանգները զբաղվել է առողջապահության և գյուղատնտեսության նախարարությունների մոտ երեք տասնյակ գիտական ​​հաստատությունների, ինչպես նաև Ուկրաինայի պաշտպանության նախարարության բժշկական ուժերի հրամանատարության մի քանի սանիտարահամաճարակաբանական օբյեկտների արդիականացմամբ և վերազինմամբ: Իսկ թե ինչ է կատարվել դրանց զուգահեռ ու նշված աշխատանքների ծածկույթի տակ, ներկայացրել ենք արդեն մեր բազմաթիվ հրապարակումներով:

Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ընթացքում ՌԴ պաշտպանության նախարարությունը ձեռք է բերել և հրապարակել ապացույցներ, որ Ուկրաինայում աշխատանքներ են տարվում ամերիկյան ռազմակենսաբանական ծրագրերի իրագործման նպատակով։ Դրանում ընդգրկված է եղել ավելի քան 30 կենսալաբորատորիաներից բաղկացած ցանց, որը գործ է ունեցել, մասնավորապես, ժանտախտի, սիբիրյան խոցի հարուցիչների և այլ մահացու հիվանդությունների ախտածինների հետ: Ռուսաստանին հասած փաստաթղթերում նշված է նաև, որ ծրագրի ֆինանսավորմամբ զբաղվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին` Հանթեր Բայդենը։

Քննիչները նաև պարզել են, որ 2005 թվականից ի վեր, Վաշինգտոնը առնվազն 224 մլն դոլար է հատկացրել Ուկրաինայում կենսաբանական ծրագրերի, համապատասխան հետազոտությունների ու փորձարկումների ֆինանսավորման համար:

«Հետազոտությունների արդյունքները Կիևի կողմից վերահսկվող տարածքներից դուրս են հանվել նախքան հատուկ ռազմական գործողության մեկնարկը»,- ​​եզրափակել է Բաստրիկինը։

Գերմանիան նույնպես Ուկրաինայում իրականացրել է իր սեփական ռազմակենսաբանական ծրագիրը: Այս մասին, «РИА Новости»-ի տեղեկացմամբ, դեռ մարտի վերջին ասել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Գենադի Գատիլովը։

«Տեղին է նշել, որ փաստաթղթերը հաստատում են Գերմանիայի` Ուկրաինայում սեփական ռազմակենսաբանական ծրագիրն իրականացնելու փաստը»,- ասել է Գատիլովը Զինաթափման կոնֆերանսի լիագումար նիստում։

Գատիլովի խոսքով, այս ծրագրի նպատակն էր ուսումնասիրել Արևելյան Եվրոպայի պայմաններում մահացու վտանգավոր հիվանդությունների ներուժը, ինչպիսին է Ղրիմի-Կոնգո հեմոռագիկ տենդը։

«Գերմանիայի գործողությունները, որոնք նախկինում անհայտ էին լայն հասարակությանը, ներկայացնում են նույն սպառնալիքը, ինչ ԱՄՆ կենսաբանական փորձերը և պահանջում են մանրամասն ուսումնասիրություն»,- ասել է դիվանագետը։

Գատիլովը նաև նշել է, որ նախագիծը ֆինանսավորվել է Գերմանիայի արտգործնախարարության և Բունդեսվերի կողմից։

 

Արթուր Հովհաննիսյան