Վրաստանը դատապարտել է նախագահական ընտրությունները Հարավային Օսիայում

Նախագահական ընտրությունները Հարավային Օսիայում անօրինական են և հակասում են միջազգային իրավունքի նորմերին։ Այս մասին երկուշաբթի նշվել է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարությունում։

«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքում և դատապարտում է մայիսի 8-ին Ցխինվալի շրջանում (Հարավային Օսիայի Հանրապետություն) նախագահական ընտրությունների այսպես կոչված երկրորդ փուլի անցկացումը։ Նման անօրինական գործողությունները հակասում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, ինչպես նաև կոպտորեն խախտում են Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- ասված է հայտարարությունում։

Վրաստանի ԱԳՆ-ը կդիմի միջազգային հանրությանը՝ հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություններին գործուն արձագանք ստանալու համար, ընդգծել են ԱԳՆ-ում:

Կիրակի օրը Հարվային Օսիայում տեղի է ունեցել հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլը։ Արձանագրությունների 85 տոկոսի ուսումնասիրումից հետո նախագահի թեկնածու, «Նիհաս» քաղաքական կուսակցության նախագահ Ալան Գագլոևը հավաքել է ձայների 53,67 տոկոսը։ Գործող նախագահ Անատոլի Բիբիլովն ունի ձայների 41,3 տոկոսը։ Բիբիլովն ընդունել է իր պարտությունը և շնորհավորել Գագլոևին։