Ամերիկացիներին զայրացրել է Բայդենի խոսքը տնտեսության մասին

Ամերիկյան Fox News հեռուստաալիքը հոդված է հրապարակել ԱՄՆ-ում տնտեսական խնդիրների և ճգնաժամին նախագահ Ջո Բայդենի արձագանքի մասին։

Մատակարարման շղթայի խնդիրները և գների աճը շարունակում են գլխացավանք մնալ բոլոր ամերիկացիների համար, ասվում է հրապարակման մեջ: Միաժամանակ, ինքը՝ Բայդենը, շարունակում է խոսել տնտեսական հաջողությունների մասին, շեշտում են լրագրողները։

Հրապարակումը դիտողների կողմից արձագանք է գտել մեկնաբանություններում:

«Պատահականություն չէ, որ երկիրն այսքան արագ քանդվում է», – նշել է օգտատերերից մեկը:

«Դատարկ դարակների պարագայում նա միլիարդավոր դոլարներ է ուղարկում Ուկրաինա լվացման համար»,- վրդովվել է մեկ ուրիշը:

«Սննդի պակասը միտումնավոր է հրահրվել»,- ենթադրել է մեկ այլ օգտատեր: